Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 12-ից 13-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 17, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 6, բնակարանային գողության և յուրացման կամ վատնման 3-ական, կաշառակերության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, անձի առևանգման, խուլիգանության, որսագողության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: