Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը

Բացահայտվել է 222 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️41 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️31 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️27 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️19 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️11-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
☑️10 դեպք՝ խարդախության,
☑️6 դեպք՝ խուլիգանության,
☑️5 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
☑️4-ական դեպք՝ թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
☑️3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, փաստաթղթի կեղծիքի,
☑️2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, սպանության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սառը զենքի հայտնաբերման։
☑️Բացահայտվել են նաև մարդու առևանգման, կողոպուտի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սպանության փորձի, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման, կամ ծառայությունների մատուցման, հետամտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, ինքնասպանության հասցնելու, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 2-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 1-ական դեպք՝ սպանության, խարդախության։
Հայտնաբերվել է 16 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 8-ը։
Հայտնաբերվել է 4 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 6 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 47 ավտովթար․ 3 մարդ մահացել է, 76-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: