1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 30-ից հունիսի 2-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 30-ից հունիսի 2-ը

Բացահայտվել է 234 հանցագործություն, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 32 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 24-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ խարդախության, 13-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խուլիգանության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, 5-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, 4 դեպք՝ կողոպուտի, 3-ական դեպք՝ փաստաթղթի կեղծիքի և սառը զենքի հայտնաբերման, 2-ական՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բնակարանային գողության, հրազենի ապօրինի շրջանառության, հողը փչացնելու, ինքնիրավչության, պետական սահմանն ապօրինի հատելու, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու և դատական ակտը չկատարելու:
Բացահայտվել են նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ավազակության, ապօրինի ողորկափող հրազեն, գազային զենք կրելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքի և այլ դեպքեր:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ խարդախության 4, կողոպուտի և մարմնական վնասվածք պատճառելու՝ 2-ական, խուլիգանության, ավտոմեքենայի գողության, անձնական ունեցվածքի գողության, շորթման և այլ հանցագործության՝ 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցված 30 ավտովթարի հետևանքով 4 մարդ զոհվել է, 53-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: