Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 1-ից 2-ը
Բացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️45 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️ 6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության,
☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման,
☑️3-ական դեպք՝ խուլիգանության, փաստաթղթեր կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
☑️2-ական դեպք՝ խարդախության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման։
Բացահայտվել է նաև գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սառը զենք կրելու, ինքնասպանության հասցնելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար․23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
