Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 2-ից 3-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 2-ից 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 21, խարդախության՝ 17, թմրանյութի հայտնաբերման՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 8, անձնական ունեցվածքի գողության՝ 6, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, հոգեկան ներգործության, շորթման, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, վստահված գույքի հափշտակման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության, սուտ մատնության և անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: