1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը

Բացահայտվել է 264 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️50 դեպք` թմրանյութի հայտնաբերման,
☑️32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️26 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️25 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️16 դեպք՝ հոգեկան ներգործունեության,
☑️15 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
☑️14 դեպք՝ խարդախության,
☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️7 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
☑️6 դեպք՝ խուլիգանության,
☑️4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման,
☑️3-ական դեպք՝ փաստաթղթեր կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
☑️2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, սպանության փորձի, ծառերը-թփերը ապօրինի հատելու, շորթման։
Բացահայտվել է կողոպուտի, բնակարնային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, դրամանենգության, ինքնիրավչության, ընդերքի պահպանման կանոնները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ուրիշի գույքն ապօրինի օգտագործելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️1-ական դեպք՝ խարդախության, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու։
Հայտնաբերվել է 19 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։
Հայտնաբերվել է 5 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 9 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 53 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 109-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: