1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

????Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունվարի 1-ից 4-ը

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հունվարի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 21-ը: Արձանագրված կողոպուտի և բռնաբարության կամ բռնաբարության փորձի 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել են՝ անձի առևանգման, խարդախության, տրանսպորտային միջոց փախցնելու 2-ական դեպքերը: Բացահայտվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով արձանագրված 4 և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության դեպքը: Բացահայտվել է գողության՝ 8, դիտավորությամբ գույքի ոչնչացման 2 դեպք: Արձանգրված 19 այլ հանցագործություններից բացահայտվել են 18-ը: