Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 3-ից 4-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հոկտեմբերի ՝ 3-ից 4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու` 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 5-ական, հոգեկան ներգործության՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու սառը զենքի հայտնաբերման՝ 3, աշխատանքային պաշտպանության կանոները խախտելու՝ 2, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, շորթման, խուլիգանության, զենքի-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պետական սահմանն ապօրինի հատելու, դրոշմներ, կնիքներ կեղծելու կամ օգտագործելու, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, փաստաթղթեր կեղծելու, ինքնիրավչության, ինքնավնասման ու մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ ազդեցությունը չարաշահելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է կողոպուտի և անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար․ 10 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: