ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 4-ից 5-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 4-ից 5-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 4-ից 5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 47, թմրանյութի հայտնաբերման՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության ու թմրանյութի իրացման՝ 6-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության և կեղծ փաստաթղթի՝ 3-ական, ֆիզիկական ներգործության, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, պրեկուրսորների և հոգեմետ նյութերի պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր պատրաստելու և պրեկուրսորների ապօրինի շրջանառության, սառը զենք կրելու և բնական գազի ապօրինի միացում կատարելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, վստահված գույքի հափշտակման, համակարգչային հափշտակության, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ազատությունից ապօրինի զրկելու, թմրամիջոցի մաքսանենգության, փաստաթղթերի հափշտակելու, ինքնիրավչության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցությանը խոչընդոտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և լուծարված հորատանցքերը վերաբացելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 6 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար․ 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: