ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 4-ից 5-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 4-ից 5-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 4-ից 5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 133 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայությունից խուսափելու՝ 23, թմրանյութի հայտնաբերման՝ 18, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, խարդախության՝ 7, անձնական ունեցվածքի գողության ու զենք-զինամթերքի առգրավման` 5-ական, հոգեկան ներգործության, համակարգչային հափշտակության և խուլիգանության՝ 4-ական, թմրանյութի իրացման ու կեղծ փաստաթղթի՝ 3-ական, ֆիզիկական ներգործության, վստահված գույքի հափշտակման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու և սառը զենք կրելու՝ 2-ական, ավազակության, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասնելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության նախապատրաստության, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, ինքնիրավչության, ազատությունից ապօրինի զրկելու, աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցությանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 17 պատահար․ 27 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: