ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 5-ից 6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, թմրանյութի հայտնաբերման՝ 20, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 11, հոգեկան ներգործության ու խարդախության՝ 7-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը, թփերը ապօրինի հատելու ու պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու՝ 3-ական, սպանության, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, զենք-զինամթերքի առգրավման և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, ինքնավնասման՝ 2-ական, վստահված գույքի հափշտակման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, թմրանյութի իրացման, հետաքննության մարմնի նկատմամբ սպառնալիքի, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, երեխայի, կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգի կամ շահագործման, կեղծ փաստաթղթի, անհետաձգելի միջամտություն որոշման պահանջները խախտելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, բնական գազին ապօրինի միացում կատարելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, ապօրինի ծառահատման՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար․ 2 մարդ զոհվել է․ 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: