ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 3-ից 6-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 126 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 31, անձնական ունեցվածքի գողության՝ 24, խարդախության՝ 14, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 6-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման ու ծեծի՝ 5-ական, սպանության սպառնալիքի՝ 4, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության՝ 3-ական, հարկերից խուսափելու և համակարգչային հանցագործության՝ 2-ական, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության, ազատությունից ապօրինի զրկելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 3, անձնական ունեցվածքի գողության, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 51 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: