Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 5-ից 6-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 5-ից 6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 30, թմրանյութի հայտնաբերման՝ 27, մարմնական վնասվածք պատճառելու` 11, խարդախության՝ 8, ֆիզիկական ներգործության` 7, թմրանյութի իրացման՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, սառը զենքի հայտնաբերման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման ու դատական ակտը չկատարելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականություննեը չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, բժշկական օգնության և սպասարկման ապօրինի իրականացման, ինքնիրավչության, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ընդերքի պահպանման կանոնները խախտելու, պատմության կամ մշակութային հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու, փաստաթղթի կեղծիքի և ջրային կենդանիների ապօրինի որսի կամ ջրային կենդանիների կամ ջրային բույսերի ապօրինի արդյունահանման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացվել՝ 3–ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: