Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 4-ից 7-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 4-ից 7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 189 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ խարդախության` 26, թմրանյութի հայտնաբերման` 25, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու` 16, հոգեկան ներգործության՝ 15, ֆիզիկական ներգործության` 14, անձնական ունեցվածքի գողության՝ 10, գույքը ոչնչացնլու կամ վնասելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 6-ական, խուլիգանության ու երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սառը զենք կրելու, ինքնավնասման, ինքնիրավչության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և փաստաթղթեր, դրոշներ, կնիքներ կեղծելու՝ 2-ական, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, թմրամիջոցների մաքսանենգության, սուտ մատնության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, ընդերքի պահպանման և օգտագործման պահանջները խախտելու, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու, տարածելու կամ պահպանելու, արգելանքի տակ վերցված գույքի նկատմամբ տիրապետողի կողմից գույքը ոչնչացնելու կամ վնասելու, դրամանենգության, դատական ակտը չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ավազակության և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է ավտոմեքենայի գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 15 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 51 պատահար. 1 մարդ զոհվել է, 70-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: