Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 7-ից 8-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 39 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 8, խարդախության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, բնակարանային գողության՝ 3, սպանության սպառնալիքի՝ 2, յուրացման կամ վատնման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու և կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր քարոզելու և ծեծի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: