Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 6-ից 9-ը
Բացահայտվել է 243 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
50 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
47 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
12-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
10 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
8-ական դեպք՝ հոգեկան ներգործության, սառը զենքի հայտնաբերման,
6-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու և վնասելու, զենք-զինամթերքի առգրավման,
5 դեպք՝ խուլիգանության,
4 դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության,
2-ական դեպք՝ թմրանյութի իրացման, բնակարանային գողության, հրազենի ապօրինի շրջանառության, դատական ակտը չկատարելու։
Բացահայտվել է ավազակության, պետական ունեցվածքի գողության, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, խոշտանգման, մարդու առևանգման, վստահված գույքի հափշտակման, շորթման, ինքնասպանության հասցնելու, գույքին տիրանալու, կանխամտածված սնանկության, նոտարի գործունեությանը միջամտելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, ինքնիրավչության, համակարգչային ցանց ներթափանցելու, հետամտելու, թմրամիջոցի մաքսանենգության, իրացնելու նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքներ արտադրելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
3 դեպք՝ բնակարանային գողության,
1-ական դեպք՝ կողոպուտի, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության։
Հայտնաբերվել է 18 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 28 ավտովթար․ 57 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
