112

ՀՀ ՆԳՆ ոստիկանության հեռախոսահամար


Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից 9-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից 9-ը

Բացահայտվել է 268 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
59 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
21-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության,
18 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
15 դեպք՝ խարդախության,
13 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
11-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խուլգանության,
9 դեպք՝ սառը զենք կրելու,
6-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու և վնասելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի,
3-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոները խախտելու,
2-ական դեպք՝ շորթման, կաշառք տալու, ստանալու միջնորդության, զենք-զինամթերքի առգրավման,ինքնասպանության հասցնելու, ինքնիրավչության։

Բացահայտվել է ավազակության, վստահված գույքի հափշտակման, համակարգչային հափշտակության, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի որսի, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, գույքին տիրանալու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, գույքային վնաս պատճառելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու։

Հայտնաբերվել է 24 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 5 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 30 ավտովթար․ 39 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: