Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 9-ից 10-ը
Բացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
47 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
7 դեպք՝ գույքը ոչնչացնելու և վնասելու,
4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթուղթ կեղծելու, սառը զենքի հայտնաբերման,
3 դեպք՝ խուլիգանության,
2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, հարկեր, տուրքեր վճարելուց խուսափելու։
Բացահայտվել է կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ազատությունից ապօրինի զրկելու, հրազենի մաքսանենգության, թմրամիջոցների մաքսանենգության, հողը փչացնելու, ինքնիրավչության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
3 դեպք՝ բնակարանային գողության,
1-ական դեպք՝ խուլիգանության, պետական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է․ 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
