Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 9-ից 10-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 9-ից 10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության՝ 9-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 8, հոգեկան ներգործության, ինքնիրավչության, սառը զենքի հայտնաբերման, ինքնավնասման, փաստաթուղթ կեղծելու՝ 3 -ական, սպանության փորձի, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, սպանության, խոշտանգման, մարդու առևանգման, կողոպուտի, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, զենքի, զինամթերքի առգրավման, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու, անձին ազատությունից ապօրինի զրկելու և մարդու թրաֆիքինգի, փողերի լվացման, ֆիզիկական ուժեղ ցավ և տառապանք պատճառելու, դժբախտ պատահարի, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: