1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 9-ից 10-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 9-ից 10-ը

Բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️19 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️11-ական դեպք` մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման,
☑️10 դեպք` ֆիզիկական ներգործության,
☑️9 դեպք` շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործ), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու
☑️8 դեպք` հոգեկան ներգործության,
☑️5-ական դեպք` գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, փաստաթղթի կեղծիքի և պետական սահմանն ապօրինի հատելու,
☑️4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի մաքսանենգության,
☑️3-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, խարդախության, աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու:
☑️Բացահայտվել են նաև բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սառը զենքի հայտնաբերման, հողը փչացնելու, փողերի լվացման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքեր։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
▪️անձնական ունեցվածքի գողության` 2,
▪️մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 7 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար, 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: