ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 10-ից 11-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 10-ից 11-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 10-ից 11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 99 դեպք:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, թմրանյութի հայտնաբերման՝ 17-ական, խարդախության, ֆիզիկական ներգործության՝ 10-ական, մարմնական վնասվածք պատճառելու, սառը զենքի հայտնաբերման՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 5, մշակումն արգելված բույսեր աճեցնելու՝ 4, ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 3, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության՝ 2-ական, հոգեկան ներգործության, պետական ունեցվածքի գողության, շորթման, դրամանենգության, պաշտոնատար անձի ծառայողական գործողություններին միջամտելու, զենքի, զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի, ինքնիրավչության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու փորձի (դատախազի ցուցումով), փաստաթղթի կեղծիքի, դատական ակտը չկատարելու, երեխայի դաստիրակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 3 հետախուզվող և 1 անհետ կորած:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության՝ 1, կողոպուտի՝ 2, խուլիգանության՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: