Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 10-ից 11-ը
Բացահայտվել է 129 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
54 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
6 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
5 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
4-ական դեպք՝ փաստաթղթեր կեղծելու, սառը զենքի հայտնաբերման,
2-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, զենք-զինամթերք կամավոր հանձնելու, թմրանյութի իրացման։
Բացահայտվել է նաև վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ապօրինի որսի, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության, պետական սահմանն ապօրինի հատելու, կանխամտածված սնանկության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 2 դեպք՝ խարդախության,
1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
