1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 11-ից 12-ը

 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 11-ից 12-ը

Բացահայտվել է 120 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության,
☑️6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
☑️4 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️3 դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության,
☑️2-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հետամտելու։
Բացահայտվել են նաև կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, շորթման, դրամանենգության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցների մաքսանենգության, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️2 դեպք՝ բնակարանային գողության։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 7 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: