Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 10-ից 13-ը

Բացահայտվել է 223 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️35 դեպք` թմրանյութի հայտնաբերման,
☑️31 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️22-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության,
☑️16-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության,
☑️10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️7 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
☑️5 դեպք՝ խուլիգանության,
☑️4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
☑️3-ական դեպք՝ շորթման, ինքնիրավչության, փաստաթուղթ կեղծելու
☑️2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կաշառակերության, թմրանյութի իրացման, թմրամիջոցների մաքսանենգության։
Բացահայտվել են նաև համակարգչային հափշտակության, բնակարանային գողության, ապօրինի որսի, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, կանխիկ դրամական միջոցների և վճարային գործիքների մաքսանենգության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, սուտ մատնության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️2 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
☑️1-ական դեպք՝ ավտոմեքենայի գողության, ճանապարհատրանսպորտային պատահարի, շորթման, մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության, բնակարանային գողության, ավազակության։
Հայտնաբերվել է 18 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 45 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 67-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: