ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 13-ից 14-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 13-ից 14-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 13-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 123 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 18, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 16, ֆիզիկական ներգործության ու խարդախություն՝ 11-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման ու կեղծ փաստաթղթի՝ 5-ական, ծառերը, թփերը ապօրինի հատելու և սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, թմրանյութի իրացման և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 2-ական, մարդու առևանգման, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ինքնիրավչության, հետամտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, բժշկական գաղտնիքը հրապարակելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և գրավառուին վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության ու դրամանենգության՝ 6-ական, ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով և մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 9 պատահար․ 1 մարդ զոհվել է, 11-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: