ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 13-ից 14-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 13-ից 14-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 13-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 117 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 16, թմրանյութի հայտնաբերման՝ 12, խարդախության՝ 9, հոգեկան ներգործության՝ 8, ինքնավնասման՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 5, անձնական ունեցվածքի գողության` 4, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության՝ 3, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու և ինքնիրավչության՝ 2-ական, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, շորթման, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, իրացման նպատակով կեղծ մանկական սննդի շրջանառության կամ իրացման, ալիմենտ վճարելուց խուսափելու, թմրամիջոցների իրացմանը նպաստելու, քրեակատարողական հիմնարկում արգելված իրեր պահելու, սուտ մատնության ու կեղծ փաստաթուղթի՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և ավտոմեքենայի գողության 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 6 հետախուզվող և 1 անհետ կորած։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: