1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 13-ից 14-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 13-ից 14-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 13-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 26, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 14, ֆիզիկական ներգործության` 10, անձնական ունեցվածքի գողության՝ 7, հոգեկան ներգործության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, զենք–զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու կեղծ փաստաթղթի՝ 3-ական, վստահված գույքի հափշտակման, խարդախության, թմրանյութի իրացման, խոշտանգման, համակարգչային հափշտակության ու ապօրինի ձեռնարկատիրական գործունեության՝ 2-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունների չկատարման, անհետաձգելի միջամտության որոշման պահանջները խախտելու, ինքնիրավչության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, շինարարական աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները խախտելու, ծնողից երեխային ապօրինի բաժանելու և պետական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: