Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 14-ից 15-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 14-ից 15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 50, թմրանյութի հայտնաբերման՝ 16, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի իրացման՝ 6-ական, կեղծ փաստաթղթի՝ 5, խարդախության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ինքիրավչության և ջրային կենդանիների ապօրինի որսալու կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելու՝ 3-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման ու ծառերը-թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, մահվան ելքով մարմնական վնասվածքի, սեքսուալ բնույթի բռնի գործողության, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, դրամանենգության, խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման, անչափահասին հանցանքի կատարմանը հակելու կամ դրան մասնակից դարձնելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, հողը փչացնելու և ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը ոչ պատշաճ կատարելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը և ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելու, շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու և փաստաթուղթ կեղծելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և կեղծ ակցիզային դրոշմանիշներ պատրաստելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է շորթման՝ 3, անձնական ունեցվածքի գողության ու մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 12 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար․ 5 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: