Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 14-ից 15-ը
Բացահայտվել է 152 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
56 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
13 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
12-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման,
9 դեպք՝ հոգեկան ներգործության,
8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
7 դեպք՝ խարդախության,
3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
2 -ական դեպք՝ խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր կեղծելու:
Բացահայտվել են ավազակության, բնակարանային գողության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, փաստաթղթերի հափշտակության, կեղծ ակցիզային դրոշմանիշներ պատրաստելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ մահացել է։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
