Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-ից 15-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի հափշտակման, խուլիգանության ու զենք-զինամթերքի առգրավման, 2-ական դեպք՝ շորթման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և ինքնիրավչության։
Բացահայտվել են նաև մարդու առևանգման, ավազակության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու, վարժական հավաքներից խուսափելու, ազատությունից ապօրինի զրկելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, ինքնավնասման, փաստաթղթի կեղծիքի և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ խարդախության՝ 3 դեպք, շորթման, համակարգչային հանցագործության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցված 13 ավտովթարի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: