Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 12-ից 15-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 12-ից 15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 215 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ ֆիզիկական ներգործության՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, թմրանյութի հայտնաբերման՝ 21, խարդախության՝ 19, հոգեկան ներգործության՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 10, զենք-զինամթերքի առգրավման՝ 8, ինքնավնասման՝ 7, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 6-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և սառը զենքի հայտնաբերման՝ 5-ական, աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելու՝ 3, վստահված գույքը հափշտակելու, կաշառակերության, փաստաթուղթ կեղծելու և ինքնիրավչության՝ 2-ական, ավազակության, խոշտանգման, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բնակարանային գողության, պետական ունեցվածքի գողության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, գերեզմանն անարգանքի ենթարկելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, սուտ մատնության, ֆիզիկական ուժեղ ցավ և տառապանք պատճառելու, անզգուշությամբ կյանքից զրկելու և հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 6 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, պաշտոնատար անձի ծառայողական գործունեության միջամտելու՝ 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար. 2 մարդ զոհվել է, 58-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: