1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 12-ից 15-ը

 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 12-ից 15-ը

Բացահայտվել է 250 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️30 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️22-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️20 դեպք՝ խարդախության,
☑️17 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️14 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️13 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
☑️10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️7 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
☑️5-ական դեպք՝ խուլիգանության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
☑️4-ական դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, փաստաթղթեր կեղծելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու,
☑️2-ական դեպք՝ բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, դրամանենգության, կողոպուտի, թմրանյութի իրացման, թմրամիջոցի մաքսանենգության։
Բացահայտվել են նաև շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ապօրինի կերպով օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, փաստաթղթեր հափշտակելու, ինքնիրավչության, սուտ մատնության, ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացման նպատակի և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️2 դեպք՝ խարդախության,
☑️1-ական դեպք՝ խուլիգանության, մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 14 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 52 ավտովթար․ 3 մարդ զոհվել է․ 83-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: