Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 12-ից 15-ը
Բացահայտվել է 223 հանցագործություն, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
45 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
20 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
19 դեպք՝ խարդախության,
18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
12 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
10 դեպք՝ հոգեկան ներգործության,
8 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
5 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
4-ական դեպք՝ ծառերը-թփերը ապօրինի հատելու, սառը զենքի հայտնաբերման,
3 դեպք՝ խուլիգանության,
2-ական դեպք՝ բնակարանային գողության, շորթման։
Բացահայտվել է նաև կողոպուտի, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, խոշտանգման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ավազակության, ապօրինի որսի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու, ջրային կենդանիներ ապօրինի որսալու կամ ջրային կենդանիներ կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելու, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 1-ական դեպք՝ բնակարանային գողության, սպանության փորձի։
Հայտնաբերվել է 19 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 28-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
