ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 13-ից 16-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 13-ից 16-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 13-ից 16-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 310 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 87, թմրանյութի հայտնաբերման՝ 39, մարմնական վնասվածք պատճառելու՝ 33, խարդախության ՝ 29, ֆիզիկական ներգործության՝ 19, անձնական ունեցվածքի գողության` 18, հոգեկան ներգործության` 11, խուլիգանության ու փաստաթուղթ կեղծելու` 5-ական, զենք-զինամթերքի առգրավման` 4, բնակարանային գողության, թմրանյութի իրացման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ալիմենտ վճարելուց խուսափելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3-ական, վստահված գույքի հափշտակման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, կողոպուտի, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ինքնիրավչության և սառը զենք կրելու՝ 2-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեկան լիազորությունների չարաշահման, պետական ունեցվածքի գողության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, մարդու առևանգման, ավտոմեքենայի գողության, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, թմրամիջոցի մաքսանենգության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, փողերի լվացման, սուտ ցուցմունք տալու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պահելու, ինքնավնասման, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու և հրազենի բաղկացուցիչ մասերի՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է  անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության՝ 5-ական, ֆիզիկական ներգործության, մարմնական վնասվածք պատճառելու ու այլ հանցագործության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացվել՝ 5–ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման՝ 3 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար․ 2 մարդ զոհվել է․ 73-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: