Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 14-ից 17-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 14-ից 17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 249 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 44, թմրանյութի հայտնաբերման՝ 38, ֆիզիկական ներգործության` 23, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, խարդախության՝ 15, հոգեկան ներգործության՝ 14, խուլիգանության՝ 13, զենք-զինամթերքի առգրավման՝ 9, անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և սառը զենքի հայտնաբերման՝ 7-ական, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և ինքնավնասման՝ 4-ական, համակարգչային հափշտակության, կաշառակերության, սեքսուալ բնույթի բռնի գործողության, բնակարանային գողության ու անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 2-ական, ապանության փորձի, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, խոշտանգման, ավազակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, շորթման, դատական ակտը չկատարելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, փաստաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստի կամ ազատությունից զրկելու հետ կապված պատժից խուսափելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, հողը փչացնելու, կեղծ փաստաթղթի և հարկերը չվճարելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 15 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային 42 պատահար․ 1 մարդ զոհվել է, 63-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: