Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 16-ից 17-ը
Բացահայտվել է 167 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
59 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
11 դեպք՝ խարդախության,
10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
6 դեպք՝ խուլիգանության,
5 դեպք՝ վստահված գույքի հափշտակման,
3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, թմրանյութի իրացման, փաստաթղթեր կեղծելու, սառը զենք կրելու։
Բացահայտվել են նաև կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, երեխայի կյանքի կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու, հետամտելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, գույքային վնաս պատճառելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
2 դեպք՝ խարդախության,
1 դեպք՝ բնակարանային գողության։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
