Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 17-ից 18-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 17-ից 18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որոնցից 9-ը նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու ու խուլիգանության՝ 6-ական, հոգեկան ներգործության՝ 4, ֆիզիկական ներգործության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի իրացման՝ 2-ական, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունների չկատարման, փողերի լվացման, հողը փչացնելու, աշխատանքային անվտանգության կանոնները խախտելու, ինքնիրավչության, անձին հետամտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, գերեզմանն անարգելու և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է բնակարանային գողության՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4 դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: