1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 17-ից 18-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 17-ից 18-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 17-ից 18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 5, անձնական ունեցվածքի գողության ու ինքնավնասման՝ 4-ական, հոգեկան ներգործության, թմրանյութի իրացման և սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, մարմնական վնասվածք պատճառելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու, փաստաթղթի կեղծիքի և հետամտելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողության, կողոպուտի, վստահված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, զենք-զինամթերքի առգրավման, 16 տարին չլրացած անձի հետ սեռական գործողություններ կատարելու, կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, սուտ մատնության ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակության, անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու և ավտոմեքենայի գողության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար․ 2 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: