Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 17-ից 18-ը
Բացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
57 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, խարդախության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու
4 դեպք՝ խուլիգանության,
3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման,
2-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, սառը զենք կրելու։
Բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրամիջոցի մաքսանենգության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, փաստաթղթեր կեղծելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
1-ական դեպք՝ բնակարանի անձեռմխելիությունը խախտելու, խարդախության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունության։
Հայտնաբերվել է 15 հետախուզվող։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 6 ավտովթար․ 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
