112

ՀՀ ՆԳՆ ոստիկանության հեռախոսահամար


Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից 19-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից 19-ը

Բացահայտվել է 148 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
47 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
10 դեպք՝ խարդախության,
8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
7 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման,
3 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
2-ական դեպք՝ շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։

Բացահայտվել են նաև բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, հանցանք կատարած անձին աջակցելու, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելու, պատիժը կրելուց խուսափելու, ինքնիրավչության, դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտելու, ապացույցներ ոչնչացնելու, ինքնասպանության հասցնելու, ցուցմունք տալուց հրաժարվելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
2 դեպք՝ խարդախության,
1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, բնակարային գողության։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 5 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: