1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 16-ից 19-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 16-ից 19-ը

Բացահայտվել է 224 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 31 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 28 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 25 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 14 դեպք՝ խուլիգանության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 7 դեպք՝ բնակարանային գողության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և սառը զենք կրելու, 5-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, 4-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման ու փաստաթղթեր կեղծելու, 3-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, շորթման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման և ինքնավնասման, 2-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ավտոմեքենայի գողության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և ալիմենտ վճարելուց խուսափելու:
Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակման, պետական ունեցվածքի գողության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, ավազակության, ինքնիրավչության, դատական ակտը չկատարելու, գերեզմանն անարգանքի ենթարկելու և այլ դեպքեր:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 2-ական դեպք, մարմնական վնասվածք պատճառելու, ավազակության և պետական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցված 36 ավտովթարի հետևանքով  63 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: