Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 18-ից 19-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 18-ից 19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 114 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 18, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, խարդախության՝ 8, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, մարմնական վնասվածք պատճառելու` 5, ֆիզիկական ներգործության, համակարգչային հափշտակության և խուլիգանության՝ 3-ական, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու և սառը զենք կրելու՝ 2-ական, սպանության, մարդու առևանգման, ավտոմեքենայի գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, ինքնիրավչության, փաստաթղթեր կեղծելու, կեղծ ապացույցներ ներկայացնելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, վտանգի մեջ թողնելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու դատական ակտը չկատարելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 2 դեպք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: