112

ՀՀ ՆԳՆ ոստիկանության հեռախոսահամար


Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 19-ից 20-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 19-ից 20-ը

Բացահայտվել է 173 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
75 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
11 դեպք՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու և շորթելու,
10 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
8 դեպք՝ հոգեկան ներգործության,
6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման,
5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության,
3-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության,
2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման։

Բացահայտվել է թմրամիջոցի մաքսանենգության, պրեկուրսորների ապօրինի շրջանառության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ինքնիրավչութան և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
1 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: