ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 19-ից 20-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 19-ից 20-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 19-ից 20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 53, հոգեկան ներգործության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման և թմրանյութի իրացման՝ 6-ական, խարդախության՝ 5, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 4-ական, վստահված գույքի հափշտակման, զենք-զինամթերքի առգրավման և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3-ական, փաստաթղթի կեղծիքի՝ 2, խոշտանգման, կողոպուտի, բնակարանային գողության, դատական ակտը չկատարելու, փողերի լվացման, սառը զենքի հայտնաբերման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու, անառակաբարո արարք կատարելու, կանխամտածված սնանկության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու ու ինքնավնասման՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով ու վիրավորներով ճանապարհատրանսպորտային 25 պատահար․3 մարդ զոհվել է, 31-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: