Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 24-ից 25-ը

Բացահայտվել է 111 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️36 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️11 դեպք` խարդախության,
☑️9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրանյութի հայտնաբերման,
☑️5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
☑️4 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️3-ական դեպք՝ շորթման, թմրանյութի իրացման,
☑️2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման։
Բացահայտվել են նաև բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցի մաքսանենգության, ինքնիրավչության, սառը զենք կրելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 1-ական դեպք՝ շորթման, խարդախության, անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 25 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: