Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 17-ից 20-ը

Բացահայտվել է 288 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️73 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️45 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️28 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️17 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️16 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
☑️14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️13-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության,
☑️7-ական դեպք՝ փաստաթուղթ կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
☑️5 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
☑️4 դեպք՝ խուլիգանության,
☑️3-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման,
☑️2-ական դեպք՝ բնակարանային գողության, շորթման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության։
Բացահայտվել են նաև կողոպուտի, ավազակության, ծառերը-թփերը ապօրինի հատելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հետամտելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, թմրամիջոցի մաքսանենգության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️1 դեպք թմրանյութի իրացման։
Հայտնաբերվել է 21 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 39 ավտովթար․ 2 մարդ զոհվել է․ 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: