Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 19-ից 20-ը
Բացահայտվել է 186 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️69 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️29 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️8 դեպք՝ սառը զենք կրելու,
☑️7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի հափշտակման, խարդախության, խուլիգանության,
☑️3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման,
☑️2-ական դեպք՝ շորթման, զենք-զինամթերքի առգրավման, հարկեր, տուրքեր չվճարելու, փաստաթղթեր կեղծելու, հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու, իրացնելու կամ իրացմանն աջակցելու։
Բացահայտվել է նաև կողոպուտի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 1-ական դեպք՝ կողոպուտի, մարմնական վնասվածք պատճառելու, ծառերը-թփերը ապօրինի հատելու։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
