ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 21-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 21-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 20-ից 21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, բնակարանային գողության ու սառը զենք կրելու՝ 4-ական, խուլիգանության և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2, սեքսուալ բնույթի բռնի գործողության, վստահված գույքը հափշտակելու, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, թմրանյութի իրացման, կեղծ ապացույցներ ներկայացնելու, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու, ծառերը, թփերը կամ բուսածածկն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, հողը փչացնելու, փաստաթղթեր կեղծելու, գրավառուին վնաս պատճառելու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սուտ ցուցմունք տալու, ընդերքի օգտագործման կամ պահպանման պահանջները խախտելու, իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ պատրաստելու, առաքելու կամ դրանք օգտագործելու կամ իրացնելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, կանխամտածված սնանկության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 դեպք, խարդախության՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 7 պատահար․ 13 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: