1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 21-ից 22-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 21-ից 22-ը

Բացահայտվել է 126 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️14 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️7-ական դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և փաստաթղթեր կեղծելու,
☑️6 դեպք՝ աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու,
☑️5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության և թմրանյութի հայտնաբերման,
☑️3-ական դեպք՝ խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և հետամտելու,
☑️2-ական դեպք՝ շորթման, կաշառակերության և թմրանյութի իրացման:
☑️Բացահայտվել են նաև սպանության, սպանության փորձի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ձերբակալվածների պահման վայրից, քրեական դատարանից փախուստի, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, սուտ մատնության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, կանխամտածված սնանկության, հողը փչացնելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝  4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,  1-ական դեպք՝ բնակարանային գողության, հոգեկան ներգործության և խուլիգանության:
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար: 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: