Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունվարի 22-ից 23-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 11, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 9-ական, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցի մաքսանենգության 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, անձի առևանգման, բնակարանային գողության և փաստաթղթի կեղծիքի 2-ական, սպանության փորձի, գույքի դիտավորությամբ վնասման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռքբերման, ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու, սպանության սպառնալիքի ու ինքիրավչության 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 12, ավազակային հարձակման 2, խարդախության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: